Հայաստանի ՔԱԳՎ-ն չի մեկնաբանում «ՎԻՄ Ավիա» ընկերության հետ կապված իրավիճակը

25-09-2017 17:03

Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գխավոր վարչությունը առայժմ չի մեկնաբանում «ՎԻՄ Ավիա» ընկերության հետ կապված իրավիճակը: Ի պատասխան NEWS.am-ի հարցին՝ ՔԱԳՎ-ից նշեցին, որ իրավիճակին տեղյակ են, սակայն առայժմ գնահատական տալուց զերծ կմնան: Ընկերության մենեջերը, որը հրաժարվեց ներկայանալ, հաստատեց, որ այսօր Մոսկվա չվերթը 4 ժամով ուշացել է: Միաժամանակ ընկերության ներկայացուցիչը հավաստիացրեց, որ հայկական շուկան լավ վիճակում է: «Չվերթներն իրականացվում են կանոնավոր: Չեղարկված չվերթներ չկան»,- հավաստիացրեց նա: «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնել էր, որ «Ռոսավիացիան» «ՎԻՄ Ավիայում» արտապլանային ստուգում է անցկացնում, որը վերջին շրջանում զանգվածաբար չվերթներն ուշացնում է: Ավիափոխադրողի չվերթների երկարատեւ ուշացումները սկսվել են դեռեւս ամռանը: Հիմա դրանք այնպիսի չափերի են հասել, որ ՌԴ Տրանսպորտի նախարարության եւ «Ռոսավիացիայի» միջամտության անրաժեշտություն է առաջացել: Ստուգումներ են սկսել նաեւ դատախազությունը եւ Քննչական կոմիտեն: Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ ավիաընկերությունը 2017 թվականի սկզբից ուշացրել է իր չվերթների մոտ 12 տոկոսը: «Ռոսավիացիայի» տվյալներով՝ «Դոմոդեդովոյից» թռիչքների խնդիրները կապված են վառելանյութի լիցքավորման ընկերություններին ունեցած պարտքերով: 

news.am
25-09-2017 17:03