Ֆինանսների նախարարությունը ցանկանում է 2018-ից շքեղ տների արդարացի հարկ առաջարկել

25-09-2017 17:11

Թանկարժեք անշարժ գույքը պետք է շուկայական արժեքին համապատասխան հարկվի: Սպտեմբերի 25-ին կայացած մամուի ասուլիսում այս մասին հայատարարեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Նրա խոսքով՝ շենքերի կադաստրային արժեքը, որոնցից գույքահարկ է հաշվարկվում, հիմա Հայաստանում շուկայականից չափազանց հետ է մնում: Օրենսդության փոփոխություններով կառաջարկեն այն շուկայականին մոտեցնել: Այլ խոսքով՝ անհրաժեշտ կլինի ավելի շատ հարկ վճարել: Սակայն Ֆինանսների նախարարությունը չի ցանկանում բոլորին թիրախավորել: Սկզբում ցանկանում են այն փորձել թանկարժեք անշարժ գույքի սեփականատերերի համար: Հիմա քննարկվում է շեմը, որից այն կարելի է կիրառել: «Դա կարող է 100 կամ 120 մլն դրամ (մոտ 250 հազար դոլար) լինել կամ ինչ-որ նման բան: Մենք քննարկումներ ենք իրականացնում փորձագիտական շրջանակների հետ»,- պարզաբանեց Արամյանը: Փորձնական ռեժիմում հարկի փոփոխությունը կգործի նաեւ Երեւանի առավել բարվոք շրջաններում հասարակական ու արտադրական նշանակության շենքերի համար:

news.am
25-09-2017 17:11