Մենք հավատում ենք Իրաքի միասնականությանը. Իրաքի առեւտրի փոխնախարար

25-09-2017 17:54

Մենք հավատում ենք Իրաքի միասնականությանը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է Իրաքի առեւտրի փոխնախարար Ուալիդ Ալմուսվեն՝ անդրադառնալով Իրաքի Քուրդիստանում անկախության հանրաքվեին։ «Քրդերը մեր եղբայրներն են։ Եվ մենք շատ լուրջ պատմական հարաբերություններ ունենք նրանց հետ։ Բայց մենք չենք հավատում ոչնչի, Իրաքի միասնությունից բացի։ Այսինքն՝ մենք Իրաքը միայն միասնական ենք տեսնում»,– ասել է Ուալիդ Ալմուսվեն։ Հիշեցնենք, որ Իրաքի Քուրդիստանում սեպտեմբերի 25-ին ընթանում է անկախության հանրաքվեն։ Պաշտոնական Բաղդադը դեմ է դրան։

news.am
25-09-2017 17:54