Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 28-ին կհանդիպի Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ

25-09-2017 18:05

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 28-ին աշխատանքային հանդիպում կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Պայմանավորվածություն կա Անկարայում սեպտեմբերի 28-ին շարունակել կարծիքների փոխանակումը տարածաշրջանային եւ երկկողմ օրակարգի շուրջ»,– ասված է հաղորդագրության մեջ։

news.am
25-09-2017 18:05