2017 թվականին ակնկալում ենք 3,2 տոկոսի փոխարեն ՀՆԱ-ի 4,3 տոկոսով աճ. Վարդան Արամյան

25-09-2017 17:34

2017 թվականին Հայաստանում սպասվում է ՀՆԱ-ի ռեալ աճ՝ 3,2 տոկոսի փոխարեն 4,3 տոկոսով: Այս մասին սեպտեմբերի 25-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Մասնավորապես՝ երկրում տնտեսական ակտիվության ցուցանիշն առաջին 7 ամիսներին  աճել է 6,2 տոկոսով, այդ թվում՝ արդյունաբերությունն աճել է 12,7 տոկոսով: Աճ է գրանցվել նաեւ մյուս ոլորտներում, բացի գյուղատնտեսությունից, որտեղ անկումը կազմել է 2,1 տոկոս, եւ շինարարությունից (մինուս 8,7 տոկոս): «Սակայն այս դեպքում պետք է հաշվի առնել, որ 2016 թվականի աշնանը գյուղատնտեսության վիճակագրությունը շտկվել է: Թվերով բերքը նվազել է, բայց գնաճ չի եղել (չնայած պետք է լիներ, եթե պտուղ-բանջարեղենը վաճառասեղաններին պակասել է): Հակառակը՝ դրանք ցածր են մնացել: Այս ամենը դրդել է անցած տարիների վիճակագրության ճշգրտության մտքին»,- հավելեց Արամյանը:

news.am
25-09-2017 17:34