Մեքսիկայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 324–ի

25-09-2017 18:13

Մեքսիկայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 324–ի, հայտնել է քաղաքացիական պաշտպանության ծառայության ազգային համակարգող Լուիս Ֆելիպե Պուենտեն։ Ավելի վաղ հաղորդվում էր 318 զոհի մասին։ Twitter–ում Պուենտեի հրապարակած ցուցակի համաձայն՝ խոսքը  երկրի մայրաքաղաք  Մեխիկոյում 6 նոր զոհերի մասին է։ Մեքսիկայում 7,1 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել սեպտեմբերի 19-ին։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են Մեխիկոյում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

news.am
25-09-2017 18:13