Սիրիայում ռուսաստանցի գեներալի մահն այն գինն է, որը ՌԴ–ն վճարել է ԱՄՆ երկերեսանիության համար

25-09-2017 18:43

Սիրիայում ռուսաստանցի գեներալի մահն այն գինն է, որը ՌԴ–ն վճարել է տարածաշրջանում ճգնաժամի կարգավորման հարցում ԱՄՆ երկերեսանիության համար։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։ «Ռուսաստանցի հրամանատարի մահն այն գինն է, որը վճարվել է ԱՄՆ երկերեսանիության համար»,– ասել է Ռյաբկովը լրագրողներին։ ՌԴ ՊՆ–ն ավելի վաղ հրապարակել էր Դեր Զորում ԻՊ գրոհայինների տեղակայման շրջանում արված  ավիատեսագրությունը, որում երեւում է ԱՄՆ հատուկ նշանակության ստորաբաժանման տեխնիկան այն հենակետերում, որոնք նախկինում զբաղեցնում էին ԻՊ գրոհայինները։ ՌԴ Պն–ն հայտնել էր, որ գեներալ–լեյտենանտ Վալերի Ասապովը զոհվել է ահաբեկիչների ականանետային հարձակումից։

news.am
25-09-2017 18:43