1 ամսում աբովյանցի տղամարդը 3 գողություն էր կատարել. նա հայտնաբերվեց մանկական իրերի խանութում

25-09-2017 19:05

Երեւանի կենտրոնում վերջին 1 ամսում տեղի ունեցած գողությունները բացահայտվել են: Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 15-ին Թումանյան փողոցի դեղատներից մեկում անհայտ անձը լինգով կոտրել էր դուռն ու գումար հափշտակել: Մինչ ոստիկանները նրան էին որոնում, սեպտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը եւս մեկ գողություն կատարվել էր Մաշտոցի պողոտայի արագ սննդի կետերից մեկից: Ոստիկանները պարզել էին, որ այդ երկու գողությունները կատարել է միեւնույն անձը: Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերն արդեն ոստիկանները նրան հայտնաբերել էին՝ մանկական իրերի խանութում գողություն կատարելիս: Պարզվել է, որ հիշյալ անձնավորությունն Աբովյանի բնակիչ է, նախկինում մի քանի անգամ դատապարտված Հրաչիկ Խալափյանը: Հարուցված քրեական գործի շրջանակում նա ներգրավվել է որպես մեղադրյալ: Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:

news.am
25-09-2017 19:05