Թուրքիան կասեցրել է քրդական հեռուստաալիքի հեռարձակումը հանրաքվեի պատճառով

25-09-2017 18:47

Թուրքիայի հեռուստառադիոհեռարձակման գերագույն խորհուրդը որոշել է անջատել Իրաքի Քուրդիստանի հետ կապված Rudaw հեռուստաընկերության հեռարձակումը անկախության հանրաքվեի պատճառով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով հեռուստաալիքը։ Հաղորդվում է, որ որոշումն ընդունվել է Թուրքիայի հեռուստառադիոհեռարձակման գերագույն խորհրդի նիստում եւ այն պայմանավորված է Իրաքի Քուրդիստանում անկախության հանրաքվեի հետ։

news.am
25-09-2017 18:47