Իրավիճակը հանգիստ է, հանրաքվեն նորմալ է անցել. Արամ Սարգսյանն Էրբիլում է

25-09-2017 20:04

Իրաքի Քուրդիստանում իրավիճակը հանգիստ է, հանրաքվեն նորմալ է անցել: Այս մասին NEWS.am-ին ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, որն արդեն երրորդ օրն է՝ գտնվում է Էրբիլում եւ դիտորդական առաքելություն է իրականացնում: «Տասնյակ տեղամասերում ենք եղել, իրավիճակը հանգիստ է, ժամը 17,30-ի դրությամբ արդեն մարդկանց 75 տոկոսը մասնակցել է հանրաքվեին: Մարդիկ տոնական հագնված են գալիս տեղամասեր, իրենց համար իսկական տոն է այս օրը»,- ասաց նա: Արամ Սարգսյանը նշեց, որ չնայած հանրաքվեի արդյունքները չկան, Էրբիլում արդեն սկսել են տոնել անկախությունը: Հիշեցնենք, որ Իրաքի Քուրդիստանում սեպտեմբերի 25-ին ընթանում է անկախության հանրաքվեն։ Պաշտոնական Բաղդադը դեմ է դրան։

news.am
25-09-2017 20:04