ՀՀ Ֆիննախը վատ ճանապարհների դեմ կպայքարի լավ հաշվապահական հաշվառումով

25-09-2017 19:12

ՀՀ կառավարությունը կկազմի դպրոցների, ճանապարհների եւ պետական այլ գույքի մանրակրկիտ հաշվեկշիռը։ Այս մասին սեպտեմբերի 25-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։ Բոլոր այս օբյեկտներն ընդգրկելով հաշվեկշռի մեջ՝ ըստ դրա կհաշվեն այն արժեքը, որից հաշվարկվելու է մաշվածությունը։ Դա թույլ կտա ավելի ճշգրտորեն հաշվարկել, թե ուր ու ինչ է պետք ծախսել, նկատեց Արամյանը։ «Ենթադրենք, եթե ամոտիզացիայի նորմերով ճանապարհը պետք է ծառայի 10 տարի, բայց ծառայել է երկու տարի, ապա այդ դեպքում ավելի հեշտ կլինի պարզել պատճառները»,- հավելեց նախարարը։ Հիմա Ֆիննախն օգնում է մյուս նախարարություններին կազմել նման հաշվեկշիռներ՝ ըստ առանձին ոլորտների։ 

news.am
25-09-2017 19:12