Նավթը շարունակում է թանկանալ. Brent-ի գինը 2015 թվականից ի վեր առաջին անգամ գերազանցել է 58 դոլարը

25-09-2017 23:52

Այսօր նավթի գինն ակտիվացրել է աճը։ Brent հյուսիսծովյան նավթային խառնուրդի մեկ բարելի արժեքը հասել է 2015 թվականի հուլիսի կեսերից ի վեր առավելագույն մակարդակի։ Brent-ի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը լոնդոնյան ICE Futures բորսայում աճել է 1.58 դոլարով կամ 2.78 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 58.44 դոլարի։ WTI ամերիկյան թեթև նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը Նյու Յորքի ապրանքային NYMEX բորսայում աճել է 1.0 դոլարով (2.05 տոկոս)՝ հասնելով 51.7 դոլարի։ Այսօր ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Brent –ի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը լոնդոնյան ICE բորսայում բարձրացել է 0.2 տոկոսով և հասել մեկ բարելի դիմաց 57.01 դոլարի։ Վերջին անգամ այդ տեսակի նավթի մեկ բարելի արժեքը 57 դոլարի նշագծից վեր է գտնվել 2017 թվականի մարտի 1-ին։

1in.am
25-09-2017 23:52