Ծաղկաձորում բախվել են Lada Priora-ն ու ВАЗ 21099-ը. 5 վիրավոր տեղափոխվել է Հրազդանի ԲԿ. Shamshyan.com

27-09-2017 16:33

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Lada Priora մակնիշի 35 DN 361 համարանիշի և ВАЗ 21099 մակնիշի 35 GՍ 930 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 5 անձ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Մայիս Բադոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

1in.am
27-09-2017 16:33