ԱԺ հանձնաժողովը մերժեց ԵՏՄ-ից դուրս գալու հանձնաժողովի ստեղծումը

27-09-2017 16:56

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը մերժեց Ելք խմբակցության առաջարկը՝ ԵՏՄ-ից դուրս գալու հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասով: Դրան կողմ քվեարկեց հանձնաժողովների անդամներից միայն Արտակ Զեյնալյանը: Դեմ քվեարկեց 10 պատգամավոր: Ելքի մյուս նախագիծը՝ Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական Տնտեսական Միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ, չքննարկվեց, քանի որ հիմնական զեկուցող Էդմոն Մարուքյանը բացակայում էր: Հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ասաց, որ նախագծի քննարկումը հետաձգվում է երկու ամսով:

Lragir.am
27-09-2017 16:56