ԵՏՄ-ից երկրի դուրս գալու մասին «Ելքի» նախաձեռնությունն օգտակար է, բայց առաջարկը՝ սխալ. Ռուստամյան

27-09-2017 16:53

Եվրասիական տնտեսական միության կազմից Հայաստանի դուրս գալու մասին առաջարկը սխալ է: Սեպտեմբերի 27-ին այս մասին նշեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ ելույթ ունենալով ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու նախաձեռնության վերաբերյալ լսումներում: Նրա խոսքով՝ ԵՏՄ-ը միայն տնտեսությանը չի առնչվում: «Մենք ի սկզբան ասում էինք, որ հարցի քննարկումն օգտակար գործ է. սա հնարավորություն է, որ ինքներս գնահատենք, թե ուր ենք հասել: Այս տեսակետից «Ելք» դաշինքի նախաձեռնությունն օգտակար է: Լավ փաստարկներ են ներկայացվել, որոնք մենք կարող ենք ներկայացնել ԵՏՄ գործընկերներին, հատկապես Ղազախստանին ու Բելառուսին, որոնք այս ամբողջ ժամանակահատվածում, մեղմ ասած, տարօրինակ պահվածք են դրսեւորել»,- նշեց Ռուստամյանը

1in.am
27-09-2017 16:53