Ես չեմ խոսել ինչ-որ կոնկրետ տարածքների մասին. Էդվարդ Նալբանդյան

27-09-2017 20:21

«Ես չեմ խոսել ինչ-որ կոնկրետ տարածքների մասին, այլ խոսել եմ եռանախագահող երկրների նախագահների կողմից արված հինգ հայտարարություններում պարունակվող երեք սկզբունքների ու վեց տարրերի մասին»,- Երևանում Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարար Ալեն Դանքնի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով «Հայաստան-Սփյուռք» համահայկական համաժողովի ժամանակ արված հայտարարության վերաբերյալ հարցին: Նախարարի խոսքով, դրանք հենց եռանախագահների բնորոշմամբ մեկ ամբողջություն են ներկայացնում և տարանջատելն այս սկզբունքները կամ այդ տարրերը մեկը մյուսից, անհնար կդարձնեն, ընդհանրապես, կարգավորումը, որն Ադրբեջանն է փորձում անել:   Երևանում Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարար Ալեն Դանքնի և Էդվարդ Նալբանդյանի համատեղ ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում

1in.am
27-09-2017 20:21