Լեւոն Արոնյան. Հավակնորդների մրցաշարում չեմ համարվի ֆավորիտ եւ կխաղամ հաճույքիս համար

27-09-2017 21:06

Աշխարհի գավաթը երկրորդ անգամ նվաճելուց հետո Լեւոն Արոնյանն ամփոփել է պայքարը եւ խոսել աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի մասին: «Շատ երջանիկ եմ, 12 տարի է անցել առաջին գավաթից, մի ամբողջ շրջափուլ է անցել: Շատ ուրախ եմ, ինձ համար շատ առանձնահատուկ տիտղոս է: Կարծում եմ՝ եզրափակիչի բոլոր պարտիաներում էլ առավելություն ունեի Դին Լիրենի նկատմամբ: Ես վստահ էի, որ կարող եմ հաղթանակով ավարտել այս դիմակայությունը: Դին Լիրենը շատ դիմացկուն պաշտպանվող է եւ ուրախ եմ, որ արագ շախմատի առաջին երկու պարտիաներում պայքարն ավարտվեց: Դին Լիրենը շատ համարձակ եւ սոլիդ խաղացող է: Հավակնորդների նախորդ մրցաշարերում շատ եմ համարվել ֆավորիտ, բայց ձախողվել եմ: Այս անգամ ես չեմ համարվի իրական ֆավորիտ եւ կխաղամ հաճույքիս համար»,- ասել է Լեւոն Արոնյանը հաղթանակից հետո: Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հաջորդ մրցակիցը համաշխարհային թագի համար հայտնի կդառնա 2018թ. մարտին Բեռլինում կայանալիք հավակնորդների մրցաշարում: Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում

sport.news.am
27-09-2017 21:06