Toyota-ն ստեղծել է առանց վարորդի ավտոմեքենա երկու ղեկով

30-09-2017 09:17

Ճապոնական Toyota արտադրողը սկսել է փորձարկել ավտոմատ կառավարման համակարգով նոր ավտոմեքենա, որը կարող է շարժվել առանց մարդու: Այս մասին հայտնում է Engadget-ը: Նորույթը կունենա երկու ղեկ, քանի որ գործող օրենսդրությունը ենթադրում է ավտոմեքենաների նկատմամբ մարդու վերահսկողություն: Toyota Research Institute-ի տվյալներով՝ առանց վարորդի ավտոմեքենան կնախատեսվի ընդհանուր օգտագործման ճանապարհների համար: Toyota-ի ինժեներները աշխատում են նաև ռոբոտատեխնիկայի և արհեստական ինտելեկտի ստեղծման ուղղությամբ: Որոշ մշակումներ ծրագրում են ցուցադրել Տոկիոյում 2020 թվականին անցկացվելիք Օլիմպիական խաղերին:

1in.am
30-09-2017 09:17