Facebook-ը Google-ին է տրամադրել ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի ազդեցության մասին տվյալներ

30-09-2017 09:39

Facebook սոցցանցը Google-ին է տրամադրել օգտահաշիվների մասին որոշ տվյալներ, որոնք Ռուսաստանն իբր օգտագործել է ԱՄՆ 2016 թվականի նախագահական ընտրությունների վրա ազդեցություն գործելու համար: Այս մասին հայտնում է Recode պորտալը՝ հղում անելով հարցին ծանոթ երեք աղբյուրների: Այնուամենայնիվ, հայտնի չէ՝ հայտնաբերե՞լ է արդյոք Google-ը ինչ-որ կասկածելի ակտիվություն տրամադրված տվյալների ուսումնասիրությունից հետո: Google-ը և Facebook-ը հրաժարվել են մեկնաբանություններից: Ինչպես նշում է Recode-ն, Google-ի ներկայացացուցիչներին արդեն հրավիրել են ԱՄՆ Կոնգրեսի լսումներին՝ «ռուսական գործով» ցուցմունք տալու, սակայն նիստի ստույգ օրը դեռ չի նշանակվել: Իսկ մինչ այս հայտնի էր դարձել, որ Facebook-ը ԱՄՆ իշխանություններին է փոխանցել ամերիկյան ընտրություններին ռուսական միջամտության մասին տվյալներ: Մարկ Ցուկերբերգի խոսքով՝ խոսքը 3 հազար քաղաքական գովազդային հայտարարությունների մասին է, որոնք վճարվել են ռուսական հաշիվների միջոցով:

1in.am
30-09-2017 09:39