Մակրոնը Իրաքի վարչապետին հոկտեմբերի 5-ին հրավիրել է Փարիզ

30-09-2017 10:06

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Իրաքի վարչապետ Հեյդար Ալ-Աբադիին առաջարկել է հոկտեմբերի 5-ին այցելել Փարիզ՝ բանակցելու Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Ինչպես հաղորդել է Reuters-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի նախագահի վարչակազմի հայտարարությունը, հրավերքն ընդունվել է: Մակրոնն ընդգծել է՝ անհրաժեշտ է, որպեսզի կողմերը «խուսափեն (հակամարտության) ցանկացած էսկալացիայից», և իր պատրաստակամությունն է հայտնել օգնելու Բաղդադին տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու հարցում: Ֆրանսիայի նախագահը նշել է նաև, որ նրանք ԴԱԻՇ-ի դեմ պայքարում պետք է ձգտեն միասնության և իրավիճակի կայունության:

1in.am
30-09-2017 10:06