Սաուդյան Արաբիայի արքայազնը իր ողջ կարողությունը նվիրաբերել է բարեգործությանը

30-09-2017 13:53

32 միլիարդ դոլար. սա այն պաշտոնական գումարն է, որ գրանցվել է որպես նվիրաբերություն բարեգործությանը: Այս ռեկորդը մինչ այժմ չի գերազանցվել: Որպես բարեգործ հանդես է եկել Սաուդյան Արաբիայի ամենահարուստ մարդը՝ արքայազն ալ-Վալիդ բին Թալալ բին Աբդուլազիզ ալ-Սաուդը, որը նվիրաբերել է ոչ թե իր կարողության մի փոքր մասը, այլ ամբողջը՝ մինչև վերջին ցենտը: Ինչպես հաղորդում են համաշխարհային ԶԼՄ-ները, արքայազնի միակ մեկնաբանությունը հետևյալն էր. «Սա իմ պարտքն է մարդկության առաջ»: Հաղորդվում է, որ հսկայական գումարը ստացողների միջև կբաժանվի մի քանի տարի, իսկ հիմնականում կուղղվի տարերային աղետի հետևանքների դեմ պայքարին, դպրոցների և մանկապարտեզների կառուցմանը, կանանց իրավունքների պաշտպանությանը և երկրի ծայրամասային շրջաններում կյանքի որակի բարելավմանը:

1in.am
30-09-2017 13:53