ԱՄՆ-ը չի ճանաչում Իրաքյան Քրդստանի հանրաքվեի արդյունքները

30-09-2017 15:18

ԱՄՆ-ը անօրինական է համարել հանրաքվեն, որի մասնակիցները արտահայտվել են հօգուտ Իրաքի հյուսիսում՝ քրդական ինքնավարության տարածքում, անկախ Քրդստանի ստեղծմանը: Այս մասին հաղորդում է Reuters-ը: «Միացյալ Նահանգները չի ճանաչում միակողմանի հանրաքվեն,- ուրբաթ օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:- Քվեարկությունը և դրա արդյունքները լեգիտիմ չեն: Մենք շարունակում ենք պաշտպանել միասնական, դաշնային, ժողովրդավարական և բարգավաճող Իրաքին»: Թիլերսոնը Իրաքի դաշնային իշխանություններին և քրդական ինքնավարության ղեկավարությանը կոչ է արել զերծ մնալ ուժի կիրառումից, խնդիրը լուծել երկխոսությամբ և ջանքերը կենտրոնացնել ԴԱԻՇ-ի դեմ պայքարի վրա:

1in.am
30-09-2017 15:18