Կատալոնիայում սկսել են դպրոցներ գրավել հանրաքվեի անցկացման համար

30-09-2017 15:50

Կատալոնիայի անկախության հանրաքվեի կողմնակիցները սկսել են Բարսելոնայի որոշ դպրոցներում տեղեր գրավել, որտեղ հոկտեմբերի 1-ին նախատեսված է անցկացնել հանրաքվեն: Այս մասին հաղորդում է El Pais հրատարակչությունը: Նշվում է, որ հանրաքվեի կողմնակիցները ծրագրում են դպրոցների աշխատանքը ապահովել հանգստյան օրերին՝ փորձելով շրջանցել Կատալոնիայի բարձրագույն դատարանի հրամանը ուսումնական հաստատությունների փակման մասին, որտեղ պետք է ստեղծվեն ընտրատեղամասեր: Հաղորդվում է, որ ծնողները, աշակերտները, շրջանավարտները և այլ անձինք որոշել են դպրոցներում կազմակերպել հանգստյան օրեր և գիշերային միջոցառումներ: Որպես օրինակ նշվում է Գարսիա շրջանում Pau Casals դպրոցը, որտեղ մոտ 200 մարդ՝ հիմնականում ծնողներ, տեղեր են զբաղեցրել: «Ոչ մի միջադեպ տեղի չի ունեցել: Երեխաները խաղում են, իսկ ծնողները կազմակերպում են հանգստյան միջոցառումներ»,- պարզաբանել են ուսուցիչների խմբի կողմից ստեղծված հանձնաժողովի ներկայացուցիչները:

1in.am
30-09-2017 15:50