Ոստիկանությունը ռետինե փամփուշտներ է կիրառել կատալոնացի ընտրողների դեմ

01-10-2017 15:49

Իսպանիայի ոստիկանությունը ռետինե փամփուշտներ է կիրառել Կատալոնիայում հանրաքվեին մասնակցել ցանկացող քաղաքացիներին ցրելու համար: Ինչպես հայտնում է Sky News-ը, քաղաքի փողոցներում կրակոցների ձայներ են լսվել, որից հետո մարդիկ սկսել են փախչել: Սարդենյա փողոցում իրավապահների արձակած կրակոցների հետևանքով հաղորդվում է 13 վիրավորի մասին: Ոստիկանները երկաթե արգելապատնեշներ են տեղադրում ընտրատեղամասերի մոտ:

1in.am
01-10-2017 15:49