Հայ բռնցքամարտիկները տապալել են ուկրաինացի մրցակիցներին

03-10-2017 17:39

Հայաստանցի բռնքցամարտիկներ Արամ Ավագյանը, Նարեկ Աբգարյանն ու Գոռ Երիցյանը բավական հաջող են ելույթ ունենում պրոֆեսիոնալ ռինգում: Punchboxing-ի մրցումներում վերոնշյալ մարզիկները առավելության են հասել ուկրաինացի մրցակիցների նկատմամբ: Ի դեպ, Ավագյանը մրցակցին նոկաուտի է ենթարկել 3-րդ, Երիցյանը՝ 5-րդ, իսկ Աբգարյանը 6-րդ ռաունդում: Պրոֆեսիոնալ ռինգում Նարեկ Աբգարյանը տարել է 6, Գոռ Երիցյանը՝ 3, իսկ Արամ Ավագյանը 5 հաղթանակ:Հետևեք eNews.am -ին Facebook-ում

1in.am
03-10-2017 17:39