Հայաստանի հավաքականի համար ես գոյություն չունեմ. Աղվան Պապիկյան

04-10-2017 11:40

Լեհաստանի առաջին դիվիզիոնի «Ռակովա» թիմում հանդես եկող Աղվան Պապիկյանը անսպասելիորեն դուրս մնաց Հայաստանի երիտասարդական հավաքականից: Հայազգի ֆուտբոլիտը լեհական sport.pl-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանի հավաքականի համար ինքն այլևս գոյություն չունի: «Երկար ժամանակ մոռացված էի ՀՖՖ-ի կողմից: Հետո ինձ զանգահարեց երիտասարդական հավաքականի մարզիչը: Նա մտադիր էր ինձ հրավիրել երիտասարդական հավաքական, սակայն վնասվածք ունեի և ասացի որ չեմ գարող գալ: Հայաստանի խաղից 3 օր հետո խաղադաշտ դուրս եկա «Բելխատով» թիմի կազմում և Հայաստանի մարզիչն ասաց որ խաբել եմ նրան ու չեմ ցանկանում հանդես գալ հավաքականում: Մենք միմյան լավ չենք հասկացել և դրանից հետո հավաքականի համար այլևս գոյություն չունեմ»,- նշել է Աղվան Պապիկյանը ասելով նաև, որ ցանկությունը մեծ է կրկին Հայաստանի հավաքականում խաղալու: «Արդեն 11 խաղ է ինձ չեն հրավիրում: Անցյալ տարի ծանր վնասվածք ստացա, սակայն ոչ ոք չհետաքրքրվեց թե ինչպես է ինքնքազգացողությունս: Հոգով և սրտով միշտ հավաքականի հետ եմ, բայց չգիտեմ երբևէ կստանամ հրավեր, թե ոչ»,- ավելացրել է Պապիկյանը:Հետևեք eNews.am -ին Facebook-ում

1in.am
04-10-2017 11:40