Ջոն Քենեդու մոտորանավակն աճուրդում վաճառվել է 75 հազար դոլարով

08-10-2017 10:35

Նյու Յորքում կայացած աճուրդում Ջոն Քենեդու մոտորանավակը վաճառվել է 75 հազար դոլարով: Այս մասին հայտնել են Guernsey’s աճուրդի տան ներկայացուցիչները: Խոսքը Restofus անվանումով 5 մետրանոց նավակի մասին է, որը պատրաստված է կարմիր փայտից: Այն պատրաստվել է Century ընկերության կողմից 1961 թվականին: Սկզբում այն պատկանել է ԱՄՆ-ի 35-րդ նախագահի հորը՝ Ջոզեֆ Քենեդուն, իսկ Ջոնի մահից հետո բաժին հասել նրա եղբորը՝ Էդվարդին: Նավակի մեկնարկային գինը եղել է 100-150 հազար դոլար, սակայն այդ գնով գնորդ չի գտնվել: Գնորդը ցանկացել է անհայտ մնալ: Աճուրդի են ներկայացված եղել Քենեդիների կլանի այլ իրեր, մասնավորապես նախագահի ճոճաթոռը (30 հազար դոլար), Ժակլին Քենեդու լողազգեստը (1.8 հազար դոլար), Ջոն Քենեդու երկու զույգ լողազգեստը (3.5 և 1.8 հազար):Հետևեք eNews.am -ին Facebook-ում

1in.am
08-10-2017 10:35