Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կբացվի հոկտեմբերի 30-ին

08-10-2017 20:36

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու պաշտոնական բացումը ծրագրված է հոկտեմբերի 30-ին: Այս մասին հայտնում է APA գործակալությունը՝ հղում անելով այցով Վրաստանում գտնվող Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին: «Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն իր վրացի գործընկեր Միխեիլ Ջանելիձեի հետ Թբիլիսիում հանդիպման ժամանակ կիրակի հայտարարել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու պաշտոնական բացումը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին»,-փոխանցում է գործակալությունը: Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կառուցվում է ադրբեջանա-վրացա-թուրքական միջպետական համաձայնագրի հիման վրա: Միջանցքի առավելագույն թողունակությունը կկազմի տարեկան 17 մլն տոննա բեռ: Սկզբնական փուլում այդ ցուցանիշը կգտնվի 1 մլն ուղևորի և 6.5 մլն տոննա բեռի մակարդակի վրա: Սկզբում երկաթուղու շահագործման մեկնարկը ծրագրված էր մինչ 2016 թվականի վերջ, սակայն այնուհետև ժամկետը տեղափոխվել է 2017 թվականի երկրորդ կես:Հետևեք eNews.am -ին Facebook-ում

1in.am
08-10-2017 20:36