Գլազևի հայտարարությունն Ադրբեջանում դիմավորել են թշնամանքով

08-10-2017 22:43

ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևն օրերս անդրադարձել էր ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության թեմային և հայտարարել արդեն ներկայացված անդամակցության հայտի մասին: Haqqin.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի իշխանություններն այդ ուղղությամբ որևէ քայլ չեն ձեռնարկել՝ հայտարարելով, որ այս կամ այն կազմակերպությանն անդամակցելիս պետությունը մշտապես ելնում է իր ազգային շահերից, և Ադրբեջանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին դրված չէ օրակարգում: Հրապարակման մեջ ասվում է, որ Ադրբեջանի իշխանությունները հաշվի են առնում նաև այն, որ անդամակցությունը հղի է ձգձգումներով, ինչպիսիք են այդ կազմակերպության վերազգային կառույցների ճնշումը, ԵԱՏՄ կազմի մեջ չմտնող երկրներից ներկրման թանկացումը, սուր բացասական արձագանքն Արևմուտքի կողմից՝ իր բոլոր հետևանքներով, գազային մրցակցությունը Ռուսաստանի հետ և այլն: Ադրբեջանի նախկին արտգործնախարար Հուսեյնաղա Սադիխովը պարբերականի հետ զրույցում ընդգծել է, որ Գլազևը ցանկալին ներկայացնում է որպես իրականություն: Նա հայտարարել էր, որ ԵԱՏՄ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության վերաբերյալ վերջնական որոշումը կախված է Հայաստանից: «Բաքուն հավասարակշռված քաղաքականություն է վարում: Եվ չնայած դա հեշտ չէ, նման դիրքորոշումն անփոփոխ է մնում արդեն 25 տարի: Ո՞ր հոդվածով նա պետք է փոխի իր սկզբունքերը, եթե ԵԱՏՄ անդամակցությունից ոչինչ չի շահելու: Դեռ չասած այն մասին, որ Ադրբեջանը հիանալի երկկողմ հարաբերություններ ունի ԵԱՏՄ անդամ շատ երկրների հետ, այդ իսկ պատճառով Բաքուն կշարունակի իր ավանդական քաղաքականությունը»,-նշել է դիվանագետը: Հրապարակման մեջ նշվում է, որ եթե Ադրբեջանը ցանկանա անդամակցել, ապա Երևանը չի կարող դրան դիմակայել. իսկ Ադրբեջանի համար ուղին դեպի ԵԱՏՄ անցնում է «օկուպացված տարածքների վերադարձման միջով»:

1in.am
08-10-2017 22:43