ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները կարող են հանգեցնել «երրորդ համաշխահային պատերազմի»: Այս մասին հայտարարել է Թեննեսի նահանգից ամերիկացի հանրապետական սենատոր, Սենատի արտաքին հարցերով կոմիտեի ղեկավար Բոբ Կորկերը: «Նա անհանգստացնում է ինձ, նա պետք է անհանգստացնի յուրաքանչյուրին, ով մտահոգվում է մեր երկրի համար»,-ասել է նա: Բացի այդ, Կորկերը նշել է այլ երկրների հանդեպ Թրամփի անխոհեմ պահվածքը և այն, որ նա նախագահի պարտականություններին վերաբերվում է, ինչպես ռեալիթի շոուին մասնակցությանը: Սենատորի կարծիքով՝ մյուս կողմից Թրամփի կողքին այնպիսի մարդկանց ներկայությունը, ինչպիսիք են պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը, պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը և Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլին, հանդարտեցնում են Սպիտակ տան ղեկավարին: Թրամփն ու Կորկերն առաջին անգամ չեն լեզվակռվի մեջ հայտնվում՝ մեղադրելով մեկը մյուսին անհամապատասխանության մեջ, և սենատորը նույնիսկ անվանել էր Թրամփի ղեկավարած Սպիտակ տունը «մեծահասակների մսուր»: