Ռուսական «ծուխն» ու իրանական «կրակը». Al Modon, Լիբանան

09-10-2017 10:30

«Առանց կրակի ծուխ չի լինում» արտահայտությունը կարելի է օգտագործել՝ կապված ռուս-իրանական հակամարտության հետ, որը կարող է տեղի ունենալ կամ արդեն սկսվել է Սիրիայում: Սիրիայում մի քանի օր առաջ ռուսական զորքերի ավագ ռազմական խորհրդական Վալերի Ասապովի մահը հանդիսանում է ռուսական և իրանական կողմերի միջև հակամատության նշաններից մեկը: Համաձայն տեղի ունեցածի առավել հավանական վարկածների՝ Ռուսաստանի դաշնակիցները մասնակից են ռուս գեներալի գտնվելու վայրի գաղտնազերծմանը, ինչի արդյունքում նա սպանվել է: Ի՞նչ դաշնակիցների մասին է խոսքը: Շուտով Ռուսաստանը սկսել է բացահայտ խոսել տեղի ունեցածում սիրիական անվտանգության մարմինների կամ «Տիգր» աշխարհազորային ջոկատի ներկացուցիչների հնարավոր մասնակցության մասին: Հենց այդ ջոկատն էր ստանձնել հրամանատարական կետի պաշտպանությունը, որտեղ գտնվել է գեներալը: Այս մասին Al Modon-ում գրում է Իյադ Ալ-Ջաֆարին: Այդ վարկածն ամրապնդվում է այն փաստով, որ ռուս գեներալը զոհվել է ականանետային կրակի հետևանքով, ինչը պահանջել է հարված հասցնելու և ժամանակի հաշվարկման բարձր ճշգրտություն: Այդ հանգամանքը հաստատում է, որ գործողությանը մասնակցել է ինչ-որ մեկը «ներսից»: Մինչ օրս ռուսական կողմը մատնացույց չի արել իրանական ուժերի հնարավոր մասնակցությունը, մինչդեռ Իսրայելը դա արել է անուղղակի կերպով, երբ իսրայելական ԶԼՄ-ներն ակնարկել էին Սիրիայում ազդեցության հարցով Մոսկվայի և Թեհանի միջև պոտենցիալ կոնֆլիկտի մասին՝ ԴԱԻՇ-ի պարտությունից հետո: Հատկանշական է, որ Դեր Զորում մարտերի ընթացքում տեղեկություններ չեն ստացվել իրանցի աշխարհազորայինների շարքերում զոհերի մասին, որոնց մասին սովոր ենք լսել սիրիական ռեժիմի համար վճռորոշ մարտերի ժամանակ, ինչպես օրինակ այդպես եղել է Հալեպում, 9 ամիս առաջ: Առկա տեղեկատվությունը վկայում է այն մասին, որ Ասադի բանակը, մասնավորապես 4-րդ բրիգադը, հանդիսանում է այդ մարտերում գլխավոր խաղացողը: Այս անգամ նրանք գործում են ռուս զինվորականների անմիջական ղեկավարության ներքո: Դա հաստատում են բազմաթիվ հաղորդագրությունները ռուս զինվորների մահվան մասին, որոնք Ռուսաստանը հերքում է: Այդուհանդերձ, ռուս գեներալ Ասապով մահը չափազանց մեծ նշանակություն ունի, որպեսզի հերքվի: Այսպիսով՝ Սիրիայում առաջին անգամ խոսակցություններ են ընթանում ռուս զոհերի մասին, մինչդեռ որևէ հաղորդագրություն չկա մարտական գործողություններում իրանցի աշխարհազորայիների մասնակցության մասին: Այդ հանգամանքը շատ պարզ բացատրություն ունի: Բանն այն է, որ Ռուսաստանը ցանկանում է փոխել Սիրիայում իրանցիների հետ համագործակցության ձևաչափը, որը հիմնված է այն բանի վրա, որ իրանական կողմը գործում է ցամաքում, իսկ ռուսականը՝ օդում: Վերջին 2 տարում ռուսները սահմանափակել էին իրենց գործողությունները ցամաքում, սակայն վերջին ամիսներին դա փոխվել է: Այսպիսով՝ ռուս զինվորականները գործել են շատ առանցքային շրջաններում՝ դեէսկալացիոն գոտիների սահմանների մոտ, Հոմս նահանգի գյուղական տեղանքում, Գուտայում, ինչպես նաև Սիրիայի հարավում: Ռուս զինվորները մասնակցել են կառավարական ուժերի գործողություններին: Ռուսաստանը փորձում է փոխել Իրանի հետ միության պայմանները, որոնք նախատեսում են ռուսական ներկայությունը գլխավորապես օդային տարածքում, ինչն իր հերթին պահանջում է իրանական մասնակցություն ցամաքում: Սակայն ռուսական ջանքերը նշանակում են, որ երկիրը մարդկային մեծ կորուստներ կկրի: Դա նշանակում է նաև, որ Ռուսաստանն անմիջական մասնակցություն կունենա Սիրիայում դաշտային պայքարում, ինչն արդեն տեղի է ունենում ներկայում: Այդ ամենը բացահայտ ձևով դրսևորվել է Դեր Զորի համար մարտերում, որտեղ ռուսական կողմն իրականացում է սիրիական ռեժիմի ուժերի գործողությունների հրամանատարությունը: Աշխարհազորի օտարերկրյա ջոկատները բեմահարթակում բացակայում են: Կասկած չկա, որ նման իրավիճակը չի բխում Իրանի շահերից: Նա գիտի, որ Սիրիայում իր ազդեցությունը դուր չի գալիս Արևմուտքին, և վերջինս պահանջել է Ռուսաստանից դուրս բերել իրանական ուժերը երկրից՝ Սիրիայում լիարժեք գործընկերության դիմաց: Այդպիսով՝ ամերիկացիները ձեռնարկում են լուրջ քայլեր՝ Ռուսաստանի հետ համագործակցության ուղղությամբ՝ իրանցիների բացառման հիման վրա, ինչպես դա տեղի է ունեցել Սիրիայի հարավում դեէսկալացիոն գոտիների ստեղծման մասին համաձանագրի կնքման ժամանակ: Այսօր Ռուսաստանը հասկանում է, որ Սիրիայում ԱՄՆ-ի հետ ցանկալի միության ուղին ընկած է Իրանի ազդեցության սահմանափակման կամ դրա ամբողջական համահարթեցման միջով: Սակայն Թեհրանն ունի կողմնակիցներ, որոնց հետո նա կապեր է հաստատել պատերազմի ընթացքում: Նրանք կարևոր պաշտոններ են զբաղեցնում սիրիական անվտագության մարմիններում և Ասադի բանակում: Նրանցից ոմանք կարող են պատասխանատու լինել ռուս գեներալի մահվան համար, ինչը հանդիսանում է իրանական ուղերձ Ռուսաստանի համար: Այսպիսով՝ կարծես թե Ռուսաստանի ուղիղ մասնակցությունը սիրիական տարածքի ռազմական գործողություններում ժամանակի հետ աճում է, ինչը կհանգեցնի մոտ ապագայում ռուս զինվորականների շարքերում զոհերի թվի մեծացման, հատկապես պարտիզանական պատերազմի մասշտաբների ընդլայնման ֆոնին, որը սկսել է ԴԱԻՇ-ը որպես նոր ռազմավարություն՝ Սիրիայում և Իրաքում հիմնական օբյեկտների կորստից հետո:

1in.am
09-10-2017 10:30