Փոլադ Բյուլբյուլօղլուն հրաժարվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնի համար պայքարից

11-10-2017 00:23

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնին հավակնող Փոլադ Բյուլբյուլօղլուն ընտրությունների հոկտեմբերի 9-ի առաջին փուլից հետո հրաժարվել է այդ պաշտոնի համար պայքարից: Այս մասին հայտնում է Sputnik-ը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի նոր ղեկավարի պաշտոնին հավակնում են 6 երկրի ներկայացուցիչներ: Նշվում է, որ քվեարկության առաջին օրվա արդյունքներով՝ ֆավորիտների եռյակում են Կատարի ներկայացուցիչ Համադ բին Աբդուլազիզ Ալ-Քավարին, Ֆրանսիայի մշակույթի նախկին նախարար Օդրի Ազուլեն և Եգիպտոսի ընտանիքի և հասարակության հարցերով նախկին նախարար Մուշիրա Հաթթաբը: Քվեարկության հաջորդ փուլը չորեքշաբթի տեղի կունենա: Սպասվում է, որ նոր ղեկավարի անունը հայտնի կդառնա մինչև հոկտեմբերի 13-ը: Բյուլբյուլօղլին հայտարարություն է արել, որում ասվում է, որ իր թեկնածությունը հանել է, քանի որ չի հաջողվել անհրաժեշտ թվով ձայներ հավաքել քվեարկության արդյունքում:

1in.am
11-10-2017 00:23