Մեր բանջարը ձեր հանճարին վնաս չէ. Լեզվի ինստիտուտի տնօրենը՝ ռուսաց լեզվի հայեցակարգի մասին

11-10-2017 13:09

Լեզուն գծում է մեր սահմանը, նահանջը լեզվական սահմաններից նահանջ է նաև իրական սահմաններից: Այս մասին Մամուլի ազգային ակումբում հրավիրված քննարկմանը նշեց Աճառյանի անվ. Լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը: «Լեզվաքաղաքականությունը սահմանվում է օրենքերով և այդ իմաստով հայոց լեզուն բավականին պաշտպանված է: Եթե լեզվի պետական տեսչությունը ունենար լիազորություն, գուցե քննարկման առիթը չունենայինք,-նշեց Կատվալյանը:

1in.am
11-10-2017 13:09