related topics
«Միսս Հայաստան 2017» մրցույթում հաղթած Լիլի Սարգսյանին Ֆրանսիայից նոր թագ են ուղարկել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասաց մրցույթի ղեկավար Գոհար Հարությունյանը: Սեպտեմբերի 24-ին անցկացված մրցույթից հետո թագի հովանավորի՝ «Արտյոմս» ընկերության հետ տարաձայնություն էր առաջացել, քանի որ հաղթողին հայտարարելիս իրենց անունը չէր հնչեցվել: Մրցույթի ղեկավարներն էլ որոշել էին ետ տալ թագը հովանավորին: