Հայաստանը կշարունակի ՀԱՊԿ շրջանակում ակտիվ համագործակցությունը. Վիգեն Սարգսյան

13-10-2017 16:51

ՀՀ պաշտպանության  նախարար Վիգեն Սարգսյանը բարձր է գնահատել հանրապետության տարածքում ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի զորավարժությունների արդյունքները: Ամփոփելով զորավարժությունների արդյունքները՝ նախարարը հայտնեց, որ «Փոխգործակցություն 2017» զորավարժությունները շատ կարևոր են եղել մասնակիցների միջև փոխգործակցության ամրապնդման առումով: Զորավարժություններին մասնակցել են ՀԱՊԿ բոլոր երկրների, ինչպես նաև  ՀՀ ԱԻՆ, Ոստիկանության ստորաբաժանումները, ԿԽՄԿ ներկայացուցիչները:

1in.am
13-10-2017 16:51