ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի խոհարարների և հացթուխների մասնակցությամբ զորավարժություններ են մեկնարկել

16-10-2017 18:12

Հայաստանում ռուսական ռազմաբազայի խոհարարները դաշտային վերապատրաստման քննություններ են հանձնում: Այս մասին հայտնել են ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից: Հայաստանի «Կամհուդ» բարձր լեռնային զորավարժարանում ուսումնական պատրաստվածությունը ստուգելու շրջանակներում զորավարժություններ են մեկնարկել ռազմական խոհարարների և հացթուխների մասնակցությամբ: Մեկ շաբաթվա ընթացքում ռազմական խոհարարները և հացթուխները նոր բաղադրատոմսերով սնունդ կպատրաստեն և հաց կթխեն դաշտային պայմաններում վերապատրաստման քննություններ հանձնող զինծառայողների համար: Բարձր լեռնային պայմաններում անցկացվող զորավարժություններին կմասնակցի նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանման ավելի քան 100 զինծառայող, ներգրավված է 30 միավոր հատուկ ռազմական տեխնիկա: Խոհարարները և հացթուխները զորավարժությունների ընթացքում կանցնեն նաև կրակային և ֆիզիկական վերապատրաստման դասընթացներ:

1in.am
16-10-2017 18:12