Փոթիի և Բաթումի նավահանգիստները փակվել են ուժգին փոթորկի պատճառով

16-10-2017 20:38

Վրաստանի սևծովյան ափի ուժգին փոթորիկը կաթվածահար է հարել Փոթիի և Բաթումի նավահանգիստների աշխատանքը, որտեղ գիշերվանից դադարեցվել են նավերի ընդունման և ուղարկման գործողությունները: Փոթորիկը ծովում հասնում է 5-6 բալի՝ հայտնել է Փոթիի նավահանգստի կապիտան Վախթանգ Տավբերիձեն, փոխանցում է Interfax-ը: Հիդրոգրաֆիկ ծառայության հաղորդմամբ՝ փոթորիկը, որն ուղեկցվում է տեղումներով, կհանդարտվի միայն երեքշաբթի կեսօրին: Վրացական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ տեղատարափ անձրևներն ու փոթորկոտ քամին խաթարել են ոչ միայն նավահանգիստների աշխատանքը, այլև լուրջ խնդիրներ ստեղծել Փոթի, Բաթում և Քոբուլեթի քաղաքներում: Ափերից դուրս եկած գետերը հեղեղել են ճանապարհներն ու շենքերի առաջին հարկերը, տապալել ծառեր, վնասել էլեկտրաբաշխիչ գծեր ափամեձ քաղաքներում և գյուղերում:

1in.am
16-10-2017 20:38