Ուզբեկստանում շուկայի վաճառականները մերկացրել և ծեծել են գողության մեջ մեղադրվող կնոջը

18-10-2017 10:52

Ուզբեկստանի շուկաներից մեկում առևտրականներն ինքնադատաստանի են ենթարկել կնոջը, ում կասկածել են գողության մեջ: Տեսագրությունը հայտնվել է Facebook սոցցանցում: Կադրերում երևում է, թե ինչպես են մի քանի կանայք պատռում ենթադրյալ հանցագործի հագուստը, քարշ տվել մազերից բռնած, հարվածել ձեռքերով ու ոտքերով, ինչից հետո փորձել են նրան տաղավարից վռնդել փողոց: Այդ պահին իրավիճակին միջամտել է շուկայի մեկ այլ աշխատակից, ով կարողացել է հանդարտեցնել կրքերը: Արդյունքում կասկածյալին վերադարձրել են հագուստն ու թույլ տվել հեռանալ:

1in.am
18-10-2017 10:52