Բակո Սահակյանը Բրյուսելում հանդիպել է ՀԲԸՄ Եվրոպայի գրասենյակի ներկայացուցիչների հետ

19-10-2017 15:24

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 19-ին Բրյուսել քաղաքում հանդիպում է ունեցել Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Եվրոպայի գրասենյակի նախագահ Նադիա Գործունյանի եւ կազմակերպության Եվրոպայի գրասենյակի տնօրեն Նիկոլա Թավիտյանի հետ: Ինչպես  տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել ՀԲԸՄ-ի ակտիվ մասնակցությունը մեր հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման, միջազգային տարբեր ատյաններում Արցախը ճանաչելի դարձնելու ու մեր երկրի մասին ճշմարտացի տեղեկություններ ներկայացնելու գործին:  

1in.am
19-10-2017 15:24