Համաձայնագրի ստորագրման մասով ֆորս-մաժորային իրավիճակ կարող է ստեղծվել, բայց ոչ՝ ԵՄ-ի ձեռամբ

19-10-2017 18:17

Եթե մենք ԵՄ-ի հետ այս անգամ  համաձայնագիրը չստորագրենք, ապա  քաղաքական առումով, մեղմ ասած, ոչ միայն կոռեկտ չի լինի, այլև այն  մյուս ընտանիքը՝ ԵԱՏՄ-ն, կմտածի, թե ինքն է միակ ընտանիքը, որին մենք պետք է պատկանենք, ինչը առանձնապես լավ հետևանքների չի հանգեցնի: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց  Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: «Որպես փոքր տնտեսությամբ պետություն՝ Հայաստանի շուկան պիտի աշխարհը դիտի, ոչ թե կոնկրետ ինչ-որ երկրներ կամ ընտանիքներ: ԵԱՏՄ երկրների տնտեսությունները առանձնապես արագ չեն զարգանում, բոլոր տնտեսությունները կապված են միայն ՌԴ-ի տնտեսության հետ. ՌԴ-ի վիճակը լավ է, նրանք էլ մի քիչ կլավանան, կվատանա, նրանք կրկնակի կվատանան: Մենք չենք կարող մեր ճակատագիրը կապել մեկ ընտանիքի հետ, որը կառուցված է մեկ առանցքի վրա»,- շեշտեց նա: Ըստ նրա՝ ԵԱՏՄ երկրների շողքը շատ լավ տրամադրություններ չի առաջացնում, ավտորիտար ռեժիմ ունեն, թափանցիկ չեն, միջինից ցածր որակ ունեն: Գագիկ Մակարյանի խոսքով՝ Շրջանակային համաձայնագրի ստորագրման մասով ֆորս-մաժոր կարող է լինել, բայց ոչ՝ ԵՄ-ի կողմից: Չենք կարող ասել՝ վերջին վայրկյանին ինչ կլինի, քանի որ ՌԴ-ն նախորդ պայմանագրի բանակցությունների ժամանակ էլ էր հանգիստ, բայց տեսանք՝ ինչ եղավ:   Մանրամասները՝ տեսանյութում:

1in.am
19-10-2017 18:17