Մենք դասալքության ու կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկներից կլինենք, գիտությունը չպետք է տուժի. ԵՊՀ ուսանողներ

20-10-2017 16:08

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը հոկտեմբերի 16-ին հանդես է եկել Կրթության և գիտության ու Պաշտպանության նախարարներին ուղղված բաց նամակով՝ հայտնելով իր մտահոգությունը ակադեմիական տարկետման կարգի փոփոխության նախագծի վերաբերյալ: Նախաձեռնությունն իր նպատակն է համարում ձևավորել հասարակական քննարկում վերոնշյալ խնդրի շուրջ: Վերջին երեք օրերի մեր գործունեությունը ցույց տվեց, որ օրինագծի էությանը ծանոթ չեն ոչ միայն լայն հասարակությունը, այլև ուսանողության զգալի հատվածը: Տեղեկատվական միջոցառումների ընթացքում ուսանողները ծանուցվել են, որ օրենքի կիրարկումը վերաբերելու է նաև ներկայումս բակալավրիատում և մագիստրատուրայում սովորող ուսանողներին՝ հնարավորություն չտալով ստանալու տարկետման իրավունք բուհական կրթության հաջորդ փուլում:

1in.am
20-10-2017 16:08