Գետերի վիճակը Հայաստանում և շրջակա միջավայրին հասցվող վնասները

Հոդված 3 ակումբը բնապահպանական շաբաթը եզրափակեց «Փայլուն գետեր» ֆիլմի ցուցադրությամբ, որտեղ նկարագրված էր Վրաստանի գետերի վիճակը և այն ջրամբարները, որոնք կառուցվել են ՎԶԵԲ ի միջոցներով: Անպատասխանատու գործունեության արդյունքում տեղի ունեցած վթարները և ահռելի կորուստները հուշում են, որ շահույթ հետապնդող կազմակերպությունը ստանում է էլեկտրաէներգիա, սակայն չի հետևում բնապահպանական նորմերին և ստանդարտներին, որոնց տակ ստորագրում է: Հայաստանում քիչ չեն գետերը որտեղ 10-ից ավել Հէկ-եր են կառուցվել, դրանք բերել են տվյալ տարածքի էկոլոգիական փոփոխության: Եղեգիս գետը այդ գետերի շարքում է, բուսականությունը չորացել է, ձկները վերացել են, էկոհամակարգը փոխվել է: Էկոլուր տեղեկատվական ՀԿ -ի տնօրեն Ինգա Զարաֆյանը և կենսաբանական գիտությունների դոկտոր, Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի Կենսաբանության և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր Սամվել Պիպոյանը  ներկայացրեցին Հայաստանում գետերի վիճակը, ինչպես նաև հարակից շրջակա միջավայրին հասցվող վնասները:

ԹԵՀՄԻՆԵ ԵՆՈՔՅԱՆ, լրագրող
21-10-2017 10:07