Բնակարանային գողությունների շարք է բացահայտվել, որը կատարել է նույն անձը

21-10-2017 16:53

ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչի վարույթում քննվող քրեական գործով բացահայտվել է բնակարանային 5 գողության դեպք, երկու անձ ներգրավվել է որպես մեղադրյալ: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեի պաշտոնական կայքից: Աջափնյակ վարչական շրջանի տարածքում արձանագրված բնակարանային գողությունների դեպքի առթիվ կատարված քննության արդյունքում պարզվել է, որ բնակարանային գողության 4 դեպքերը կատարվել են նույն անձի կողմից, տվյալներ ձեռք բերվել՝ գողոնը թաքցնելուն աջակցած անձի ինքնության վերաբերյալ: Քննչական գործողությունների, մասնավորապես՝ վկաների հարցաքննության արդյունքում բացահայտվել է նույն անձի կողմից մեկ այլ վարչական շրջանի տարածքում՝ Շենգավիթում դեռևս հուլիս ամսին կատարված բնակարանային գողությունը: Աէրացիա 2/5 շենքի բնակարանից հուլիսին հեռուստացույց գողանալու դեպքի առթիվ Շենգավիթ վարչական շրջանում հարուցված քրեական գործը միացվել է Աջափնյակ վարչական շրջանում բնակարանային գողությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործին: Բազմակողմանի քննության արդյունքում պարզվել է կատարված գողության եղանակը, հայտնաբերվել գողացված հեռուստացույցը: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ մեկ անձի մեղադրանք է առաջադրվել բնակարանային գողության 5 դրվագի համար, ևս մեկ անձի՝ կատարված հանցագործությունները պարտակելու համար: Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝բազմակողմանի քննությունն ապահովելու, հնարավոր այլ հանցավոր դրսևորումները բացահայտելու ուղղությամբ:

1in.am
21-10-2017 16:53