«Վրացական երազանքի» թեկնածուներն առաջատար են Քութայիսիի և Բաթումի քաղաքապետի ընտրություններում

22-10-2017 14:56

Վրաստանի ԿԸՀ-ն շարունակում է երեկ կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքների հաշվարկը: Ինչպես հայտնում է Interfax-ը, հաշվարկվել են Քութայիսի և Բաթում քաղաքներում անցկացված քվեարկության արդյունքները, որտեղ քաղաքացիները քաղաքապետեր են ընտրել: Քութայիսիում հաշվարկվել են քվեարկության արդյունքները 124 ընտրատեղամասերից 39-ում: ԿԸՀ տվյալներով՝ առաջատար է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից քաղաքապետի թեկնածու Գեորգի Չիգվարիան: Նախնական տվյալներով՝ նրա օգտին է քվեարկել ընտրողների 48.61 տոկոսը: Երկրորդ տեղում ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» թեկնածու Գրիգոլ Վարշաձեն է՝ 27.16 տոկոս ձայնով: Բաթում քաղաքում 103 ընտատեղամասերից 32-ում քվեարկության արդյունքների հաշվարկից հետո առաջատար է իշխող կուսակցության թեկնածու Լաշա Կոմախիձեն՝ 54.86 տոկոս ձայնով: Երկրորդ տեղում «Միացյալ ազգային շաժման» թեկնածուն Լևան Անտաձեն է՝ 25.86 տոկոս ձայնով: Հաղթանակի համար թեկնածուն պետք է հավաքի ընտրողների ձայների ավելի քան 50 տոկոսը, այլապես երկրորդ փուլ կնշանակվի: ՏԻՄ ընտրություններին մասնակցել են 22 կուսակցությունների, 5 ընտրական բլոկների և 1 նախաձեռնողական խմբի ներկայացուցիչները:

1in.am
22-10-2017 14:56