Կազմվել է ամենանհուսալի ավտոմեքենաների վարկանիշը

22-10-2017 18:45

Ամերիկացի փորձագետներն անվանել են 10 ամենաանհուսալի մեքենաների տասնյակը: Վարկանիշը հրապարակել է Consumer Reports պարբերականը: Ցուցակի առաջին տեղում է հայտնվել Chevrolet Camaro-ն, որում խնդրահարույց են անվանվում փոխանցման, էլեկտրականության և շարժիչի հետ կապված գործառույթները: Դրան հաջորդում է Mercedes-Benz GLC-ը, որի մոտ հաճախ է հանդիպում արգելակման համակարգի և ղեկային կառավարման հետ կապված խոտանը: Վարկանիշի երրորդ հորիզոնականում է Jaguar F-Pace-ը, այնուհետև գալիս են GMC Acadia-ն, Fiat 500-ը, Ford Focus-ը: Փորձագետների տվյալներով՝ Ford Fiesta-ի տերերը հաճախ են ստիպված լինում վերանորոգել կլիմայի կարգավորման ու փոխանցման համակարգերը: Volvo XC90-ում կարող են խնդիրներ առաջանալ էլեկտրականության և ուժային սարքավորման հետ: Գնորդներին կարող են հիասթափեցնել նաև Cadillac Escalade-ը և Tesla Model X-ը:

1in.am
22-10-2017 18:45