Արարատի մարզում վթարի է ենթարկվել Մայր Աթոռի հոգևոր միաբանության անդամը

22-10-2017 19:23

Երեկ՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում բախվել են Վաղարշապատ քաղաքի բնակիչ, 33-ամյա Արթուր Շագվերդյանի վարած Nissan Tiida մակնիշի 34 NO 161 համարանիշի և Արևաշատ գյուղի բնակիչ, 78-ամյա Հրաչիկ Մկրտչյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 10 ՏԼ 880 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 06-ի վարորդ Հ. Մկրտչյանն ու նրա ուղևոր, 65-ամյա Էմմա Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարատկի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները:

1in.am
22-10-2017 19:23