Հայաշատ Ախալցխայի քաղաքապետը կլինի «Վրացական երազանքից»

23-10-2017 08:12

Akhaltskha.net-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 21-ին Վրաստանում անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքներով Ախալցխայի թիվ 37 ընտրատարածքում հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը: Քաղաքապետի պաշտոնի համար պայքարող Զազա Մելիքիձեն ստացել է ընտրողների 69 տոկոսի աջակցությունը: Իշխող կուսակցությունը 66 տոկոսով հաղթում է ընտրություններին՝ համամասնական համակարգով: «Վրացական երազանքի» թեկնածուները հաղթեցին Ախալցխայի մունիցիպալիտետի բոլոր 18 մեծամասնական ընտրատարածքներում: «Բոլոր թաղամասերում ավարտվեց ընտրական գործընթացը: Բոլոր քվեաթերթիկները մեզ մոտ են, և մեր տվյալներով՝ այս ընտրություններին հաղթեց «Վրացական երազանքը»-ը: Մենք ստացել ենք 4 բողոք-դիմում՝ տարբեր խախտումների հետ կապված»,- ասել է Թեա Գավաշվիլին՝ Ախալցխայի թիվ 37 ընտրատարածքի ընտրական հանձնաժողովի նախագահը:

1in.am
23-10-2017 08:12