Արտակարգ դեպք Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայում. կա 2 զոհ

23-10-2017 22:47

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արտակարգ դեպք ռուսական 102-րդ ռազմաբազայում. կա 2 զոհ Հավաստի տեղեկությունների համաձայն այսօր ժամը 16.00-ին Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի «Ալագյազ» զորավարժարանում արտակարգ դեպք է գրանցվել…Զենքի հետ անզգույշ վարվելու պատճառով ռազմաբազայի պայմանագրային զինծառայողներից մեկը կրակել է ընկերոջ վրա,որից հետո ինքնասպանություն է գործել… Երկու զինծառայողներն էլ մահացել են… Հ.Գ.Հայաստանի իարավապահները և ռուսական կողմը մինչև հիմա լռում են…»

1in.am
23-10-2017 22:47