Մխիթարյան Միաբանության արածը սխրանք պետք է համարել

24-10-2017 15:57

Այսօր մեկնարկեց «Վենետիկի Մխիթարյան Միաբանություն-300» խորագրով միջազգային գիտաժողովը: ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն իր խոսքում նշեց, որ Մխիթարյան Միաբանությունը սխրանք գործած միաբանություն է, որը մեր սերունդներին է փոխանցել հայ ժողովրդի մշակույթի, պատմության այն արդյունքները, որոնք մինչև իրենց են եղել և իրենք հարստացրել են բոլոր կողմերից՝ և ՛ մեր լեզվի, և՛ հատկապես հայոց պատմության գիտական հիմունքների մշակմամբ: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն էլ նշեց, որ 300 տարվա ընթացքում կուտակվել է հսկայական գանձարան, գիտելիքների, հոգևոր արժեքների մի մեծ պահոց, որը կարոտ է ուշադիր ուսումնասիրության: «Վերջապես պիտի գա՞ պահը, երբ մենք կորոշենք լույս աշխարհ բերելու և հրապարակելու Ղևոնդ Ալիշանի «Արցախ աշխարհը»»,-ասաց ԵՊՀ ռեկտորը:  

1in.am
24-10-2017 15:57