Բռնցքամարտի ԵԱ. Հայաստանի 4 ներայացուցիչներն էլ պարտվել են

24-10-2017 16:27

Անթալիայում ընթացող բռնցքամարտի երիտասարդների (Մ 18) Եվրոպայի առաջնությունում երեկ ռինգ մտած Հայաստանի չորս ներկայացուցիչներն էլ պարտություն կրեցին: Այսպիսով, մայրցամաքի առաջնությունում մրցանակային տեղերի համար պայքարը շարունակում են Էրիկ Թոխյանը (49 կգ) եւ Տոնի Գալստյանը (69 կգ): Այսօր Տոնի Գալստյանը կանցկացնի քառորդ եզրափակչի համար մենամարտը, իսկ Էրիկ Թոխյանը հոկտեմբերի 25-ին կպայքարի կիսաեզրափակչի ուղեգրի համար: Մեր բնռցքամարտիկները հաղթելու դեպքում առնվազն բրոնզե մեդալ կապահովեն:

1in.am
24-10-2017 16:27